ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑ

07.02.2017թ-ին Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում ` նվիրված <> միջազգային օրվան:
8-րդ <> և 8-րդ<> դասարանների աշակերտները դերային խաղերով ներկայացրին համացանցի դրական և բացասական կողմերը,այնուհետև նշեցին համացանցից օգտվելու կանոնները :
Ն.Գագինյանի կազմակերպված հեռուստատեսային հաղորդման հյուրերն էին ծրագրավորողը, դասախոսը, լրագրողը , համակարգչային խաղերի մասնագետը: Նրանցից յուրաքանչյուրն իր ելույթում նշում էր համացանցի առավելություներն ու թերությունները և խորհուրդներ հղում դասին հրավիրված ծնողներին, որպեսզի նրանք զերծ պահեն իրենց երեխաներին համացանցի վտանգներից:
Միջոցառումն ուներ դաստիարակչական նշանակություն:


Սպորտլանդիա
Կրթական 2017-10-19
Հոկտեմբերի 13-ին Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Սպորտլանդիա 2-րդ դասարանցիների <> և <> թիմերի միջև: Մասնակիցները և հանդիսատեսը մեծ բավականություն ստացան միջոցառումից: Ընդգրկված էին այնպիսի մրցաձևեր, որոնք երբևէ չէին ընդգրկվել նախորդ տարիների նմանատիպ սպորտլանդիաներում: Հատկապես հետաքրքիր էին մանկասայլակներով, օղակներով, զույգերով մրցույթներըը: Երկու թիմերն էլ լավ էին նախապատրաստվել. այդ էր պատճառը, որ գրեթե չկային բացթողումներ և խախտումներ: Սպորտլանդիայի հաղթող ճանաչվեց <> թիմը: Մրցույթի վերջում դպրոցի տնօրեն Լ. Հարությունյանը թիմերին հանձնեց ծնողների նվերները՝ <> և <> տորթերը:



Սննդի միջազգային օր
Կրթական 2017-10-18
Հոկտեմբերի 16-ին Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Սննդի միջազգային օրվան: Միջոցառումը 7-րդ <> և 7-րդ <> դասարանցիների հետ նախապատրաստել էին բնագիտամաթեմատիկական մեթոդմիավորման ուսուցիչները:
Միջոցառման շնորհանդեսի և 9-րդ դասարանցիների ուրախ դերային խաղերի շնորհիվ հանդիսատեսի համար ավելի հետաքրքիր դարձավ ներկայացվող նյութը:
Կազմակերպվեցին նաև փոքրիկ խաղ- մրցույթներ, առաջադրվեցին հարցեր հանդիսատեսին և նրանց միջոցով լրացվեցին համապատասխան աղյուսակներ: Բոլորին շատ դուր եկավ նաև վիտամինների կատակ պարը: Կարևորվեց առողջ սննդի հարցը:
Միջոցառումն ուներ կրթադաստիարակչական մեծ նշանակություն: